Առանց կանխավճարի հիփոթեք

Առանց կանխավճարի հիփոթեք

Գլոբալ Կրեդիտը, լինելով վարկավորման շուկայում առաջատար ընկերություններից մեկը և մշտապես ներկայանալով վարկատեսակների տրամադրման նոր և ավելի հարմար պայմաններով, այս անգամ բարելավել է հիփոթեքային վարկավորման պայմանները: Ընդառաջելով բազմաթիվ հաճախորդների առաջարկներին՝ բնակարանի ձեռք բերման վարկներն արդեն տրամադրվում են առանց կանխավճարի: Երկար ժամանակ է, ինչ հաճախորդներից առաջարկներ ենք ստանում այն բանի վերաբերյալ, որ կանխավճարի պարտադիր լինելու հանգամանքը դժվարություններ է առաջացնում և խոչընդոտում սեփական բնակարան ձեռքբերելու իրենց երազանքի իրականացմանը: Ըստ այդմ՝ որոշում կայացվեց հաճախորդներին տրամադրել նաև կանխավճարը՝ լրացուցիչ վարկավորման եղանակով: Այսինքն՝ Գլոբալ Կրեդիտը բնակարանի ձեռք բերման վարկը տրամադրելուն զուգահեռ կանխավճարի գումարը ևս տրամադրում է որպես վարկ՝ նույն տոկոսադրույքով: