«Սկորին հարի հասնում ա Արագած, հիվանդը մեռնում ա»․ քաղաքացին՝ կառավարության դիմաց

Արագածավանի բնակիչը, դիմելով ՀՀ վարչապետին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Մինչև հիմա այս ոստիկանությունից դուք եք ստացել հարվածներ, այսօր այդ նույն հարվածները հասցվում են մեր քաղաքացիներին. չէ՞ որ նրանք վատ բան չեն ասում, մեր քաղաքը աղբի մեջ կորած է: Ձեր ելույթների ռեպորտաժները հետ տվեք և նայեք տեսեք՝ ինչքան է քաղաքացին դժգոհ ձեզնից»: Նրա խոսքով՝ քաղաքացիներին ռեֆորմ է պետք, աշակերտները պայուսակ չունեն դպրոց գնալու համար, իսկ «Դուք կրթության նախարարի հետ Ֆեյսբուքով զրույց եք անում: Տուն կա, որ 7 երեխա ունի, և այդ 7-ի պայուսակներն արժեն 40 հազար դրամ: Դուք այդ մասին մտածո՞ւմ եք»: Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև շտապօգնության մեքենաներին՝ ասելով, թե այդ մեքենաները գալիս են, բայց գալիս են այնքան ուշացումով, որ հիվանդն արդեն մահանում է. «Խնդրում ենք մեզ հատուկ շտապօգնության մեքենա հատկացրեք ու միայն բենզինով ապահովեք, մենք անվճար կնստենք հերթապահության»:   Մանրամասները՝ տեսանյութում: