Պենտագոնի ղեկավարը հայտարարել Է, որ չի վստահում Կիմ Չեն Ընին

Պենտագոնի ղեկավարը հայտարարել Է, որ չի վստահում Կիմ Չեն Ընին

Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը Fox News-ում հրապարակված հարցազրույցում հայտարարել Է, որ չի վստահում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին։ Այն հարցին, թե նա վստահում Է արդյոք Կիմ Չեն Ունին, Էսպերը պատասխանել Է. «Ո՛չ»: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ին վավերացված համաձայնագիր Է անհրաժեշտ ԿԺԴՀ-ի հետ վերջինիս միջուկային զինաթափման շուրջը: Այն հարցին, թե Կիմ Չեն Ունը կհամաձայնի արդյոք զինաթափվել, Էսպերը պատասխանել Է. «Փորձագետները ձեզ կասեն, որ, հավանաբար, ոչ, բայց տեսնենք»։