Զելենսկին մեկնաբանել Է G8 Ռուսաստանի վերադարձի հնարավորությունը

Զելենսկին մեկնաբանել Է G8 Ռուսաստանի վերադարձի հնարավորությունը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ֆեյսբուքում մեկնաբանել Է G8 Ռուսաստանի վերադարձի հնարավորությունը՝ կարծիք հայտնելով, որ դա հնարավոր կլինի սոսկ Ղրիմը «վերադարձնելուց» եւ Դոնբասում հակամարտությունը դադարեցնելուց հետո։ Զելենսկին հայտարարել Է, որ Մոսկվայի նման քայլերը, ինչպես նաեւ Ուկրաինայի քաղաքացիների ազատ արձակումը, որոնք գտնվում են Ռուսաստանի բանտերում եւ քննչական մեկուսարաններում, կդառնան «իսկական լուրջ ազդանշան աշխահին, որ Ռուսաստանը պատրաստ Է վերստին զբաղեցնելու իր տեղը բարձր դիվանագիտության օրակարգում»: Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկությանը՝ 2020 թվականին Ռուսաստանին հրավիրելու G7-ի՝ ԱՄՆ-ում կայանալիք գագաթանաժողովին: Ինչպես սպասվում Է, Թրամփն այդ հարցը կարծարծի Բիարիցում G7-ի գագաթնաժողովին: Ավելի ուշ Մակրոնը հայտարարել Է, որ Ռուսաստանի վերադարձը G8 առանց Ուկրաինայի ճգնաժամի լուծման ռազմավարական սխալ կլիներ G7-ի համար: «Մեծ յոթնյակ» Ռուսաստանի շտապ վերադարձի դեմ են հանդես եկել նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։