Նինիստեն Պուտինին ձուկ և հատապտուղներ է հյուրասիրել

Նինիստեն Պուտինին ձուկ և հատապտուղներ է հյուրասիրել

Լճի ձուկ, բադ, շիկասունկ և ազնվամորի։ Սա է եղել Ֆինլանդիայի և Ռուսաստանի նախագահների աշխատանքային ճաշկերույթի ճաշացանկը։ Վլադիմիր Պուտինը և Սաուլի Նինիստյոն ճաշել են «Վալհալա» ռեստորանում, Սվեաբորգ ամրոցում՝ Հելսինկիի նախագահական պալատում հանդիպումից հետո։ Ֆինլանդիայի առաջնորդի վարչակազմում հայտնել են, որ «ճաշացանկում ֆիննական լճի ձուկ է, ապուր, շիկասունկով լցոնած հավի կրծքամիս»։ «Որպես աղանդեր մատուցվել են Ֆինլանդիայի առաջնորդի Կուլտարանտա ամառային նստավայրի հատապտուղներ, ազնվամորիով սորբե»,-ասվում է հաղորդագրությունում։