Սյունիքի մարզում այրվում է մոտ 100 հա բուսածածկույթ

Շարունակվում են ս. թ. օգոստոսի 20-ին՝ ժամը 11:00-ին, Սյունիքի մարզի Գեղի գյուղի ջրամբարի մոտ բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները: Դեպքի վայրում է ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 35 հրշեջ-փրկարար, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղի 30, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 20 աշխատակից և տեղի 10 բնակիչ: Այրվում է մոտ 50-60 հա խոտածածկույթ, գիհի, կաղնու ծառեր և թփուտներ: Օգոստոսի 21-ին՝ ժամը 14:26-ին, հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են. սահմանվել է հերթապահություն, որին մասնակցում են 5 հրշեջ-փրկարար, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղի 5, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 5 աշխատակից: Օգոստոսի 22-ին՝ ժամը 05:00-ին, հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են 35 հրշեջ-փրկարար, «Հայանտառ» ՊՕԱԿ-ի «Կապան» մասնաճյուղի 20 աշխատակից, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՕԱԿ-ի 20 աշխատակից և գյուղի 10 բնակիչ: Վերոնշյալ տարածքում այրվում է մոտ 100 հա խոտածածկույթ, գիհի, կաղնու ծառեր և թփուտներ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: