ԱՄՆ-ում ԴԱԻՇ-ի պարագլուխների վերաբերյալ տեղեկության համար պարգևատրում են նշանակել

ԱՄՆ-ում ԴԱԻՇ-ի պարագլուխների վերաբերյալ տեղեկության համար պարգևատրում են նշանակել

ԱՄՆ իշխանությունները հայտարարել են մինչև 5 մլն դոլար պարգևատրման մասին՝ ԴԱԻՇ («Իսլամական պետություն») ահաբեկչական խմբավորման երեք պարագլուխների վերաբերյալ տեղեկության համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը։ Նա նշել է, որ Վաշինգտոնին հետաքրքրում է տեղեկություն Հաջի Համիդի, Հաջի Թայսիրի և Հաջի Աբդալլի մասին։ «Նրանք, ովքեր վստահության արժանի, հավաստի տեղեկություններ ունեն նշված երեք անձանց մասին, կարող են մինչև 5 մլն եվրոյի չափով պարգևատրում ստանալ»,-հայտնել է Օրտագուսը։ Նա հավելել է, որ Վաշինգտոնը կերաշխավորի տեղեկությունների գաղտնիությունը։ Դրանք կարելի է փոխանցել փոստով, զանգահարել թեժ գիծ կամ արտասահմանում երկրի դիվանագիտական ներկայացուցչություններ։