Բելգիայում Թրամփին առաջարկել են 1 եվրոյով գնել Վալոնիան

Բելգիայում Թրամփին առաջարկել են 1 եվրոյով գնել Վալոնիան

«Նոր ֆլամանդական դաշինք» բելգիական ազգային կուսակցության երիտասարդական թևն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է ձեռք բերել Բելգիայի Վալոնիա շրջանը 1 եվրոյով։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Twitter-ում։ Գրառմանը կցված է Վալոնիայի Դյուրբուի քաղաքի լուսանկարը, որին ավելացված է եղել Նյու Յորքի Trump Tower երկնաքերի պատկերը։ «Հարգելի՛ նախագահ Թրամփ, 1 եվրո և Վալոնիան Ձերն է։ Զանգահարե՛ք մեզ»,-ասվում է հաղորդագրությունում։ Թվիթն արձագանքն է Գրենլանդիան գնելու ԱՄՆ նախագահի մտադրությանը։