Թրամփը խոստացել է Սիրիայում գերեվարած ահաբեկիչներին Եվրոպա վերադարձնել

Թրամփը խոստացել է Սիրիայում գերեվարած ահաբեկիչներին Եվրոպա վերադարձնել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկիրը Սիրիայում գերեվարած ահաբեկիչներին կվերադարձնի իրենց բնիկ երկրներ, ներառյալ՝ Եվրամիության։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Մենք հարյուր տոկոսով տապալեցինք Սիրիայում խալիֆայությունը։ Մենք պահում ենք ԴԱԻՇ-ի («Իսլամական պետություն») հազարավոր գերի ահաբեկիչների»,-հայտարարել է ԱՄՆ առաջնորդը։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն չի ցանկանում հանցագործներին իր բանտերում պահել նաև մեծ ֆինանսական ծախսերի պատճառով։ Նշվում է, որ 15 տարում Գուանտանամոյի հատուկ բանտի համար միլիարդավոր դոլարներ են ծախսվել։ «Մենք նրանց գերեվարել են հազարներով, այժմ երկրները, ներառյալ՝ եվրոպական, պետք է տանեն նրանց»,-ամփոփել է ԱՄՆ նախագահը։