Մի ընկերության հրավիրում են Հայաստան, մյուսին՝ դուրս մղում. «Պոբեդան» կլքի՞ հայկական շուկան. «Հրապարակ»

Մի ընկերության հրավիրում են Հայաստան, մյուսին՝ դուրս մղում. «Պոբեդան» կլքի՞ հայկական շուկան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Տիգրան Ավինյանն իր էջում լուսանկար է հրապարակել և գրել, որ Սևանի ափին, Նկարիչների միության հանգստյան տանը Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի հետ հանդիպել է իռլանդական Ryanair ընկերության նախագահի տեղակալի և ուղղությունների զարգացման գծով ղեկավարի հետ, քննարկել են «ընկերության՝ Հայաստան հնարավոր մուտքի հետ կապված հարցեր»։ Փաստորեն, մի ընկերության հրավիրում են Հայաստան, մեկին՝ դուրս մղում։ Տաթևիկ Ռևազյանի և ռուսական «Պոբեդա» ընկերության միջև հարաբերությունները մնում են լարված: Օրերս Ռևազյանը հայտարարել էր, որ «Պոբեդայի» հետ խնդիրները հարթվել են, սակայն դրան հաջորդեց «Պոբեդայի» հերքումը: Նախօրեին էլ քաղավիացիան և ԱԻՆ-ը հաղորդագրություն էին տարածել, որ «Պոբեդայի» ինքնաթիռի պոչը վնասվել է կոշտ վայրէջքի արդյունքում։ «Պոբեդան» դարձյալ հերքել էր այդ տեղեկությունը: Սա կրկին վկայում է, որ «Պոբեդան» մտադիր է լքել հայկական շուկան հենց Ռևազյանի գործունեության արդյունքում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: