Բնակարան՝ Ազատիչի համար. Առանձնատունը կառուցվում է ԱԱԾ ընդունելությունների տան հարևանությամբ. «Ժամանակ»

Բնակարան՝ Ազատիչի համար. Առանձնատունը կառուցվում է ԱԱԾ ընդունելությունների տան հարևանությամբ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ ընդունելությունների տան հարևանությամբ կառուցվող առանձնատունը ձևակերպված է ռուսաստանաբնակ գործարար «Էմ Բի Կապիտալ» ընկերության սեփականատեր Կամո Ավագումյանի անունով: Սակայն հայտնի է, որ այդտեղ կառուցվող առանձնատանը ապրելու է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Հետաքրքիրն այն է, որ Սարգսյանը սկզբնապես հավակնում էր ԱԱԾ ընդունելությունների տանը, սակայն մերժում ստանալով նոր կառավարությունից՝ որոշեց, որ պետք է ապրի հենց այդ տարածքում: Դեռևս 2003թ. քաղաքապետ Երվանդ Զախարյանի կայացրած որոշմամբ այդ տարածքում արգելվել էր կապիտալ շինարարությունը, նկատի ունենալով նաև տարածքում սողանքների մեծ հավանականությունը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: