Ես ընտրյալ եմ. Թրամփը՝ Չինաստանի հետ առևտրային պատերազմի մասին

Ես ընտրյալ եմ. Թրամփը՝ Չինաստանի հետ առևտրային պատերազմի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ինքը «ընտրվել է» Չինաստանի հետ առեւտրային պատերազմի համար: «Ես ընտրյալ եմ», - Սպիտակ տան մոտ՝ նայելով երկնքին, լրագրողներին ասել է Թրամփը: «Ինչ-որ մեկը պետք է դա աներ… Ինչ-որ մեկն ասել է, որ դա Թրամփի առեւտրային պատերազմն է: Դա իմ առեւտրային պատերազմը չէ: Դա առեւտրային պատերազմ է, որը պետք է վաղուց սկսեին այլ նախագահները»,- նշել է նա: Նրա խոսքով՝ վերջին 5 կամ 6 տարվա ընթացքում Չինաստանը 500 մլրդ դոլար է վաստակել՝ «պոկելով դրանք ԱՄՆ-ից»: «Եվ ոչ միայն դա, եթե նայեք ինտելեկտուալ սեփականության գողությանը: Եվ դրան գումարած շատ այլ բաներ: Այնպես որ, ինչ-որ մեկը պետք է դա աներ: Ես ընտրվել եմ: Եվ գիտե՞ք՝ ինչ, մենք կհաղթենք»,- հավելել է ԱՄՆ նախագահը: