Թուրքիայում արդեն երրորդ օրն է, ինչ շարունակվում են ցուցերը

Թուրքիայում արդեն երրորդ օրն է, ինչ շարունակվում են ցուցերը

Թուրքիայի հարավ-արեւելքում արդեն երրորդ օրն է շարունակվում են Դիարբեքիրի, Վանի եւ Մարդինի քրդամետ քաղաքապետերի հեռացման հետ կապված ցուցերը, հաղորդում է AFP-ը: Առնվազն 200 մարդ փորձել է երթ անցկացնել Դիարբեքիրի պատմական Սուր շրջանում, սակայն ոստիկանությունը ակցիան ցրելու համար ջրցան է օգտագործել: Մոտ 500 սպա շրջափակել է 200 մարդուց բաղկացած նստացույցը: 3 օրվա ընթացքում ավելի քան 500 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ «Ազգերի ժողովրդավարություն» կուսակցության անդամներ եւ ակցիայի մասնակիցներ: Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ լուրջ անկարգություններ չեն եղել: Նրա խոսքով՝ քաղաքապետերի հեռացումն անհրաժեշտություն էր՝ «ահաբեկիչներին սատարող մարդկանց կողմից ժողովրդավարության չարաշահումը կանխելու» համար: Բոլոր 3 քաղաքապետերը հաղթել էին ընտրություններում այս տարվա մարտին, սակայն ՆԳՆ-ը նրանց մեղադրում է ահաբեկիչների հետ կապի մեջ: