Թրամփը որոշել է չեղարկել ի ծնե քաղաքացիություն ստանալու իրավունքը

Թրամփը որոշել է չեղարկել ի ծնե քաղաքացիություն ստանալու իրավունքը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը լրջորեն զբաղվում է ի ծնե քաղաքացիություն ստանալու իրավունքը չեղարկելու հնարավորությամբ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ամերիկյան առաջնորդի հայտարարությանը: «Մենք դա լրջորեն դիտարկում ենք»,- ասել է Թրամփը լրագրողներին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ-ում դժվարացրել են գրին-քարտեր ստանալը: Այս տարվա հոկտեմբերի 15-ից սկսած այն դիմորդները, որոնք ի վիճակի չեն լինի ինքնուրույն ապահովել իրենց, Միացյալ Նահանգներում մշտական բնակության և աշխատանքի իրավունք չեն ստանա: Սպիտակ տունը նշել է, որ նորամուծությունները կպաշտպանեն ամերիկացի հարկատուներին և երկրի քաղաքացիներին, որոնք իսկապես պետական օգնության կարիք ունեն: