Պուտինը պատասխանել է լրագրողի հարցին, թե ինչո՞վ կզբաղվի իր պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո

Պուտինը պատասխանել է լրագրողի հարցին, թե ինչո՞վ կզբաղվի իր պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել է լրագրողի այն հարցին, թե 2024 թ.-ից հետո ինչո՞վ կզբաղվի, երբ ավարտվի նրա լիազորությունների ժամկետը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: «Այժմ վաղ է խոսել 2024 թ.-ի մասին: Այսօր դեռ 2019 թվականն է»,- ասել է ՌԴ նախագահը: Հուլիսին իտալական պարբերականներից մեկին տված հարցազրույցում Պուտինն ասել էր, որ աշխարհում նկատվող նման արագ դինամիկայի դեպքում դժվար է կանխատեսումներ անել: «Հավատացեք, ես ունեմ անելիքներ այն կարգավիճակում, որում ես գտնվում եմ»,- նշել էր նա: Պուտինի խոսքերով, Ռուսաստանի զարգացման ծրագրերը ոչ միշտ են արագ իրականացվում: Նա մարդկանց կոչ է արել գիտակցել փոփոխությունների անհրաժեշտությունն ու լծվել ընդհանուր գործին: ՌԴ նախագահական հերթական ընտրությունները տեղի են ունեցել 2018թ.-ի մարտի 18-ին: Վլադիմիր Պուտինը հավաքել էր ձայների 76.69 %-ը: Դա նրա 4-րդ նախագահական ժամկետն է, որն ավարտվում է 2024 թ.-ին: