Գերմանիայի արտգործնախարարի ինքնաթիռում հինգերորդ անգամ անսարքություն է հայտնաբերվել

Գերմանիայի արտգործնախարարի ինքնաթիռում հինգերորդ անգամ անսարքություն է հայտնաբերվել

Spiegel-ի փոխանցմամբ՝ «Airbus A340» կառավարական ինքնաթիռում, որով Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը պլանավորում էր Մոսկվա թռչել չորեքշաբթի՝ օգոստոսի 21-ին, անսարքություն է հայտնաբերվել: Արդյունքում գերմանական դիվանագիտության ղեկավարը ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների է մեկնել A310 պահուստային ինքնաթիռով: Հրապարակման մեջ նշվում է, որ ինքնաթիռը խնդիրներ է ունեցել՝ հիդրավլիկայի հետ կապված: Գերմանիայի կառավարական ավիապարկի տեխնիկական անսարքությունների հետ կապված միջադեպերը վերջերս ավելի ու ավելի հաճախ են պատահում: Անցած վեց ամիսների ընթացքում միայն Մաասը ստիպված է եղել հինգ անգամ փոխել ինքնաթիռը, վերջին անգամ նման միջադեպ է տեղի ունեցել մեկ շաբաթ առաջ: Image result for У главы МИД Германии в пятый раз сломался самолет