Ցավոք, խոսում ենք հետևանքների մասին. Կրթության համակարգում կան նոր արատավոր երևույթներ

Մամուլի քննարկման հարց է դարձել դասագրքերի, մասնավորապես՝ պատմության դասագրքերի բովանդակության հարցը։ Այն բանից հետո, երբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ պատմության դասագրքերի տպագրումը կուշանա, դրանցում բովանդակային փոփոխություններ են սպասվում։ Նախարարը նշեց՝ փորձագիտական հանձնաժողովը չի կարողանում եզրակացության գալ՝ ընթանում են բարդ քննարկումներ։ Ըստ ձեզ՝ ինչի՞ մասին է խնդիրը, ի՞նչ են քննարկում և ինչի՞ շուրջ չի լինում համաձայնության գալ, ինչո՞ւ է Հայոց պատմության դասագրքերի տպագրումը ուշանալու, և բովանդակային ի՞նչ փոփոխությունների մասին է առհասարակ խոսքը․ «Առաջին լրատվական»-ի հարցին պատմաբան Վահրամ Թոքմաջյանը պատասխանեց․ «Այս պահին այլևս քննարկում չկա։ Ցավոք, մենք հիմա խոսում ենք հետևանքների մասին, այնինչ պետք է խոսեինք պատճառների մասին։ Ի՞նչ է տեղի ունեցել իրականում։ Փետրվար ամսին նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով՝ 6 անդամից կազմված, որոնցից մեկը ես եմ։ Մեր առաջ դրված էր առաջադրանք՝ քննել, բովանդակային քննության ենթարկել և առաջարկություններ ներկայացնել 9-րդ դասարանի Հայոց պատմություն դասագրքի վերաբերյալ և ծրագրի վերաբերյալ։ Մարտ ամսին հանձնաժողովն ավարտել է իր աշխատանքները և երկու տարբեր հրատարակչությունների դասագրքերին տվել է իր եզրակացությունները՝ հանդիպել է հրատարակիչների հետ, հանդիպել է հեղինակային խմբերի հետ, առարկությունների և առաջարկությունների մեծ մասը՝ 95 տոկոսից ավելին ընդունվել է։ Բայց հետո պարզվում է, որ այս փաստաթուղթը նախարարին հասել է ուշացումով։ Թե որ օղակն է զլացել, թերացել, ես մոտավորապես գիտեմ, բայց չեմ ասի, թող գնան պարզեն։ Դրանք նախարարի ենթակայության տակ գտնվող օղակներն են, որոնք մոլորության մեջ են դրել նրան։ Հետո այդ փաստաթուղթը գնում է Ազգային ինստիտուտ, որտեղից գալիս է եզրակացություն, որ համաձայն են առաջարկությունների հետ։ Այստեղից սկսվում է «կինոն», որի ականատեսն ենք մենք հիմա»։   Մանրամասները՝ տեսանյութում։