Իրանի նախագահը նախազգուշացրել է երկրի նավթի արտահանումը զրոյացնելու փորձերից

Իրանի նախագահը նախազգուշացրել է երկրի նավթի արտահանումը զրոյացնելու փորձերից

Իրանի նախագահ Հասան Ռուհանին նախազգուշացրել է երկրի նավթի արտահանումը զրոյացնելու փորձերից՝ հայտարարելով, որ այդ դեպքում չպետք է ակնկալել ծովային ուղիների նախկին անվտանգությունը՝ տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Աշխարհի տերությունները գիտեն, որ Իրանի դեմ լիակատար նավթային պատժամիջոցների և Իրանի նավթի արտահանման զրոյացման դեպքում միջազգային ծովային երթուղիները նույնքան անվտանգ չեն լինի, որքան առաջ»,- ասել է նախագահը, որի խոսքը հրապարակված է նրա կայքում: Ռուհանին այդ մասին հայտարարել է Իրանի գերագույն ղեկավար Ալի Խամենեիի հետ օգոստոսի 21-ին կայացած հանդիպմանը, որն իր հերթին կառավարությունից պահանջել է լուծել նավթային եկամուտներից երկրի կախվածության խնդիրը: Խամենեին հայտարարել է, որ «գոյություն ունեցող (տնտեսական) խնդիրների լուծման բանալին երկիրը նավթային եկամուտների կախվածությունից ազատելն է»: «Իրականում այս հին խնդիրն արդյունքում վնասել Է երկրի զարգացմանը»,-ասել է նա՝ նավթի արտահանումից «հեշտ եկամուտը» համարելով «մեծ դժբախտություն»: