Ռուսաստանը և Միացյալ Նահանգները աջակցություն են հայտնել Իրանի դեմ Իսրայելի գործողություններին

Ռուսաստանը և Միացյալ Նահանգները աջակցություն են հայտնել Իրանի դեմ Իսրայելի գործողություններին

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Իսրայելը երեք հարվածներ հասցրեց Իրաքում իրանական բազաներին այն բանից հետո, երբ Ռուսաստանը և Միացյալ Նահանգներն իրենց համաձայնությունը տվեցին: Այս մասին հայտնում է «The Jerusalem Post» - ը՝ վկայակոչելով արաբական Asharq al-Awsat թերթը: Մոսկվան և Վաշինգտոնը ենթադրում են, որ Իսրայելը այս կերպ կապահովի իր անվտանգությունը: Նրանց կարծիքով՝ Իսրայելը պետք է շարունակի վերահսկել Սիրիայում և Իրաքում Իրանի գործողությունները և նոր գրոհներ նախաձեռնել հրեական պետությանը սպառնացող թիրախների վրա, օրինակ՝ բարձր ճշգրտությամբ և հեռահար հրթիռային համակարգերի վրա: The Jerusalem Post-ը հիշեցնում է, որ Իսրայելը բազմիցս նախազգուշացրել է, որ թույլ չի տա իրանական ներկայություն ինչպես Իրաքում, այնպես էլ Սիրիայում: Հրեական պետությունը չի ժխտում Իրաքում զինյալների պահեստների վրա օդային հարվածները: Իրանն ուղղակիորեն ֆինանսավորում և մատակարարում է իրաքցի զինյալներին, որոնք պայքարում են «Իսլամական պետության» դեմ 2016 թվականից ի վեր: