ԳՀՀԾ-ի հետ կապված իրավիճակում Իրանի համբերությունն անսահման չէ. Ռուհանի

ԳՀՀԾ-ի հետ կապված իրավիճակում Իրանի համբերությունն անսահման չէ. Ռուհանի

Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ մյուս երկրների կողմից միջուկային գործարքի կատարման հետ կապված իրավիճակում Իրանի համբերությունն անսահման չէ, տեղեկացնում է RIA Novosti-ն: «Մենք ճիշտ ուղի ենք ընտրել՝ կրճատելով հանձնառությունները, հայտարարելով, որ մեր համբերությունը սահման ունի, և նրանց կողմից պարտավորությունների չկատարման դեպքում մենք չենք կարող դրանք ստանձնել ամբողջապես»,- ասել է Ռուհանին Իրանի գերագույն ղեկավար Ալի Խամենեիի հետ կայացած հանդիպմանը: Նրա խոսքով՝ եթե գործարքի մասնակից երկրների (Ռուսաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Չինաստան և Գերմանիա) հետ բանակցությունները հաջող լինեն, այդժամ իրադրությունը կփոխվի, հակառակ դեպքում Թեհրանը կշարունակի կրճատել համաձայնագրի շրջանակում իր ստանձնած պարտավորությունների կտարումը: Օգոստոսի 21-ին ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է վերադառնալ Գործողությունների համատեղ համապարակ ծրագրով նախատեսված պարտավորությունների կատարմանը, եթե Եվրոպան սկսի կատարել դրա պայմանները: «Եթե Եվրոպան կատարի գործարքով նախատեսված իր պարտավորությունները, մենք կվերադառնանք դրանց կատարմանը: Մենք դա կանենք, նույնիսկ եթե ԱՄՆ-ը չվերադառնա ԳՀՀԾ»,-ասել է նախարարը: Նրա խոսքով՝ «ոչ թե Իրանը, այլ ԱՄՆ-ն է ձգտում վերացնել միջուկային գործարքը»: «Մենք կարող ենք ԳՀՀԾ-ին վերադառնալ մի քանի ժամվա ընթացքում»,-ընդգծել է նա: Նախարարը նշել է, որ «լավագույն սցենարը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վերադարձն է համաձայնագիր»: «Վատագույն դեպքում պայմանավորվածության անհնարինությունը կբերի պատերազմի: Այս տարբերակը պարտվողական է բոլորի համար»,-հավելել է նա: