Խամենեին պահանջել է լուծել նավթային եկամուտներից Թեհրանի կախվածության հարցը

Խամենեին պահանջել է լուծել նավթային եկամուտներից Թեհրանի կախվածության հարցը

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին կառավարությունից պահանջել է լուծել նավթային եկամուտներից երկրի կախվածության հարցը՝ տեղեկացնում է RIA Novosti-ն: Հաղորդագրության համաձայն, որը հրապարակված է նրա պաշտոնական կայքում, Խամենեին Իրանի նախագահ Հասան Ռուհանիի և կառավարության անդամների հետ կայացած հանդիպմանը հայտարարել է, որ «գոյություն ունեցող (տնտեսական) խնդիրների լուծման բանալին երկիրը նավթային եկամուտների կախվածությունից ազատելն է»: «Իրականում այս հին խնդիրն արդյունքում վնասել է երկրի զարգացմանը»,-ասել է նա՝ նավթի արտահանումից «հեշտ եկամուտը» համարելով «մեծ դժբախտություն»: