Facebook-ի օգտատերերը զենքի վաճառքով են զբաղվում սոցցանցի ծառայության միջոցով. WSJ

Facebook-ի օգտատերերը զենքի վաճառքով են զբաղվում սոցցանցի ծառայության միջոցով. WSJ

Facebook-ի օգտատերերը մասնավոր հայտարարություններ տեղադրելու Marketplace ծառայության օգնությամբ հրազենի առևտրով են զբաղվում, անտեսելով գոյություն ունեցող արգելքը, գրում է The Wall Street Journal-ը: Պարբերականի տեղեկությունների համաձայն, զենք վաճառողները վաճառքի են ներկայացնում դրանց պատյանները՝ ուռճացված գներով: Գնորդները ապրանքի գնից հասկանում են, որ հայտարարության մեջ խոսքը ոչ թե պատյանի, այլ հենց զենքի մասին է և առաջարկի բոլոր մանրամասները պարզում են անձնական նամակագրությամբ: Հստակեցվում է, որ այս իրավիճակում, սոցցանցում զենքի վաճառքի արգելքը պաշտոնապես չի խախտվում: