Եվրոպան պարտավոր է կատարել ԳՀՀԾ-ի գծով ստանձնած պարտավորությունները. Զարիֆ

Եվրոպան պարտավոր է կատարել ԳՀՀԾ-ի գծով ստանձնած պարտավորությունները. Զարիֆ

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների ինստիտուտում ունեցած ելույթ ընթացքում Եվրոպայի երկրներին հորդորել Է կատարել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով (ԳՀՀԾ) նախատեսված իրենց պարտավորությունները, որոնք երկրներն ստանձնել են համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո: «Եվրոպան պետք Է կատարի այն պարտավորությունները, որոնց մասին նա ասել Է արդեն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը դուրս եկավ համաձայնագրից: Այդ պարտավորությունները ենթադրում են նավթի գնում Իրանից, ապրանքների մատակարարում: Այդ պարտավորություններից ոչ մեկը չի կատարվել»,- հայտարարել Է Զարիֆը օգոստոսի 21-ին ունեցած դասախոսության ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: