Նազարբաևը դեմ է արտահայտվել Ղազախստանում մեծամասնական ընտրական համակարգ սահմանելուն

Նազարբաևը դեմ է արտահայտվել Ղազախստանում մեծամասնական ընտրական համակարգ սահմանելուն

Ղազախստանի առաջին նախագահ եւ Nur Otan կուսակցության նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել Է, որ Ղազախստանում մեծամասնական ընտրական համակարգ սահմանելու փաստարկներ չկան: «Մասլիհաթների (տեղական ներկայացուցչական մարմինների), ինչպես նաեւ Մաժիլիսի (խորհրդարանի ստորին պալատի) հաջորդ ընտությունները տեղի կունենան կուսակցական ցուցակներով: Մենք լսում ենք մեր առանձին ընդդիմախոսներին կամ բլոգերներին, որոնք առաջարկում են վերադառնալ մեծամասնական համակարգին, անցկացնել վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ եւ այլ բաներ: Անհրաժեշտ Է այսօր պատասխան տալ այդ ելույթներին: Հիմնավորված փաստարկներ այստեղ չկան, սոսկ դատողություններ են, ինչպես միշտ»,- ասել Է Նազարբաեւը Nur Otan կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում: Մաժիլիսի նախորդ ընտրությունները տեղի են ունեցել 2016 թվականի մարտին: Մաժիլիսի պատգամավորներն ընտրվում են հնգամյա ժամկետով, այդպիսով, հերթական ընտրությունները պետք Է տեղի ունենան 2021 թվականին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: