«Ռուսթավի 2»-ի լրագրողներն ուղիղ եթերում հայտարարել են հեռուստաալիքից հեռանալու մասին

«Ռուսթավի 2»-ի լրագրողներն ուղիղ եթերում հայտարարել են հեռուստաալիքից հեռանալու մասին

«Ռուսթավի 2»-ի հաղորդավարներ Միխայիլ Սեսիաշվիլին և Դիանա Ջոջուան ուղիղ եթերում, «Կուրիեր» գլխավոր լրատվական թողարկման ընթացքում, հայտարարել են հեռուստաալիքից հեռանալու մասին՝ 10 տարվա աշխատանքից հետո: Այս մասին հայտնում է «Strana.ua»-ն: Լրագրողներն իրենց քայլը բացատրել են «Ռուսթավի 2»-ում ազատության բացակայությամբ: «Ուստի մենք հեռանում ենք հեռուստաալիքից և կշարունակենք պայքարը հանուն ազատության»,- ասել են նրանք: Ջոջուան, իր հերթին, հայտարարել է, որ տեղափոխվում են այլ ալիք: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին վիրավորանք հասցրած լրագրող Գեորգի Գաբունիան ազատվել է «Ռուսթավի 2»-ից: