ԱՄՆ-ն միջուկային համակարգեր Է մշակելու տիեզերքը հետազոտելիս

ԱՄՆ-ն միջուկային համակարգեր Է մշակելու տիեզերքը հետազոտելիս

Միացյալ Նահանգները տիեզերական միջուկային համակարգեր կմշակի եւ կօգտագործի տիեզերական տարածության հետազոտման ընթացքում: Այդ մասին ասված Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ օգոստոսի 20-ին Սպիտակ տան կողմից տարածված հուշագրում: «Տիեզերական միջուկային համակարգերն անվտանգ եւ կայունորեն օգտագործելու ունակությունը կենսականորեն կարեւոր Է տիեզերքում ԱՄՆ-ի գերիշխող դիրքի պահպանման եւ զարգացման համար,- նշված Է փաստաթղթում:- Միացյալ Նահանգների կողմից տիեզերական միջուկային համակարգերի գործարկման համար դաշնային կառավարությունը պետք Է ապահովի անվտանգության վերլուծության խիստ գործընթացներ, որոնք մշակված լինեն ռիսկի գործոնի եւ (ապարատի) արձակման թույլտվության (տրման) հաշվառմամբ»: Սույն հուշագիրը, պարզաբանել են Սպիտակ տանը, լրացուցիչ տեղկատվություն Է ներկայացնում «տիեզերական միջուկային համակարգերով տիեզերական ապարատների արձակման» ընթացակարգի վերաբերյալ։