Իսպանիայում լիստերիոզից առաջին մահացու դեպքն է գրանցվել

Իսպանիայում լիստերիոզից առաջին մահացու դեպքն է գրանցվել

Իսպանիայի Անդալուսիա ինքնավար հանրությունում գրանցվել է լիստերիոզից առաջին մահացու դեպքը, փոխանցում է Efe-ն։ Նշվում է, որ վարակից 90-ամյա կին է մահացել, որը Վիրխեն դել Ռոսիո հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի ղեկավար Խոսե Միգել Սիսներոսի խոսքով՝ կերել է La Mecha ապրանքանիշի ռուլետ։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Անդալուսիայում առնվազն 80 մարդ լիստերիոզով է վարակվել։ Նրանցից 56-ը հիվանդանոց են տեղափոխվել։ Առողջապահության և սոցիալական ապահովության նախարար Մարիա Լուիսա Կարսեդոն հայտարարել է համազգային սանիտրական տագնապի մասին։