Թրամփն Apple-ին կոչ է արել «հեռանալ Չինաստանից»

Թրամփն Apple-ին կոչ է արել «հեռանալ Չինաստանից»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկյան Apple ընկերությանը կոչ է արել տեղափոխել արտադրությունը Չինաստանից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսի հետ հանդիպման ժամանակ նախագահն ասել է, որ առանց իր օգնության խոշոր ընկերությունները խնդիրներ կունենային։ «Ես կարող եմ օգնություն ցուցաբերել այնպիսի ամերիկյան ընկերությունների, ինչպիսին Apple-ն է, շատ կարճ ժամանակ, քանի դեռ նրանք չեն անի այն, ինչ պետք է անեն»,-հայտարարել է Թրամփը։ Նա հստակեցրել է, որ խոսքը «Չինաստանից հեռանալու» մասին է։