Թրամփը հետաձգել է Դանիայի վարչապետի հետ հանդիպումը՝ Գրենլանդիայի վաճառքը քննարկել հրաժարվելու պատճառով

Թրամփը հետաձգել է Դանիայի վարչապետի հետ հանդիպումը՝ Գրենլանդիայի վաճառքը քննարկել հրաժարվելու պատճառով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի հետ նախատեսված հանդիպումը՝ Գրենլանդիայի վաճառքը քննարկել հրաժարվելու պատճառով։ Այս մասին քաղաքական գործիչը գրել է Twitter-ի իր էջում։ Նրա խոսքով՝ Դանիան յուրահատուկ երկիր է, որտեղ բնակվում են արտասովոր մարդիկ։ «․․․ ելնելով վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի հայտարարություններից այն մասին, որ նա հետաքրքրված չէ Գրենլդանիայի վաճառքը քննարկելու հարցում, ես հետաձգում եմ մեր հանդիպումը»,-գրել է Թրամփը։ Նա հավելել է, որ հանդիպումը նախատեսվում էր 2 շաբաթ անց, բայց այլ օր կտեղափոխվի։