Միացյալ Նահանգները համաշխարհային շուկայից 2.7 մլն բարել իրանական նավթ է դուրս բերել. Պոմպեո

Միացյալ Նահանգները համաշխարհային շուկայից 2.7 մլն բարել իրանական նավթ է դուրս բերել. Պոմպեո

Միացյալ Նահանգներին հաջողվել է համաշխարհային շուկայից 2.7 մլն բարել իրանական նավթ դուրս բերել: Այս մասին MSNBC-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Նրա խոսքերով, ԱՄՆ կառավարությունը վստահ է, որ կկարողանա շարունակել իր ռազմավարությունը: «Մեզ հաջողվել է համաշխարհային շուկայից 2.7 մլն բարել իրանական նավթ դուրս բերել՝ Իրանին զրկելով ամբողջ աշխարհում ահաբեկչական արշավի անցկացման համար միջոցներից: Վստահ եմ, որ մեզ կհաջողվի դա շարունակել նաև հետագայում»,- ասել է Պոմպեոն: ԱՄՆ-ը թարմացրել էր Իրանի դեմ պատժամիջոցները միջուկային համաձայնագրից միակողմանի դուրս գալուց հետո: Մայիսին Վաշինգտոնը դադարեցրել էր իրանական նավթ ներմուծողների համար պատժամիջոցներից ազատվելու գործողությունը՝ ձգտելով զրոյացնել Թեհրանի կողմից նավթի արտահանումը: