Թրամփը տասներորդ անգամ պապիկ է դարձել

Թրամփը տասներորդ անգամ պապիկ է դարձել

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ պապիկ դարձավ: Այդ մասին հայտնի է դարձել նրա որդու՝ Էրիկ Թրամփի ինստագրամից: Նախագահի որդին սոցիալական ցանցում տեղադրել է նորածին երեխայի լուսանկարը: Սա նշանակում է, որ Թրամփը տասներորդ անգամ պապիկ է դարձել: Հատկանշական է, որ Թրամփի որդին ասել էր, որ իրենց ընտանիքը կհամալրվի 2019-ի ապրիլին: 2017-ին Էրիկ Թրամփը և նրա կինը՝ Լարան, որդի ունեցան՝ Էրիկ Լյուկ Թրամփը: