Իտալիայի վարչապետը պատրաստվում է հրաժարական տալ

Իտալիայի վարչապետը պատրաստվում է հրաժարական տալ

Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն ասել է, որ ինքը հրաժարական է տալիս և նաև մեղադրել է Լիգայի առաջնորդ Մատեո Սալվինիին` սեփական և կուսակցական շահերը երկրի շահերից վեր դասելու մեջ: Այդ մասին հայտնում է Reuters-ը երեքշաբթի՝ օգոստոսի 20-ին: Կոնտեն նաև նախազգուշացրել է, որ Սալվինիի՝ կառավարությունը տապալելու փորձը կարող է վնասակար լինել տնտեսության համար: Դիմելով խորհրդարանին՝ կապված Սալվինիի կողմից սանձազերծված քաղաքական ճգնաժամի հետ, Կոնտեն մեղադրել է աջ ծայրահեղական Լիգայի առաջնորդին՝ աճող ժողովրդականությունից օգտվելու և արտահերթ ընտրություններ հրահրելու ձգտման մեջ՝ վտանգելով ծրագրված բարեփոխումները: «Կառավարության գործողություններն ավարտվում են այստեղ», - ասել է Կոնտեն: Ներքին գործերի նախարար Սալվինին «ցույց տվեց, որ հետևում է իր շահերին և իր կուսակցության շահերին», - նշել է վարչապետը: «Նրա որոշումները լուրջ ռիսկեր են պարունակում այս երկրի համար», - ասել է Քոնտեն: Քաղաքական ճգնաժամի շուրջ բանավեճը կտևի 3 ժամ 45 րոպե: Քոնտեն ասել է, որ բանավեճից հետո նա կուղևորվի նախագահ Սերջո Մատարելլայի մոտ՝ հրաժարական տալու համար: Ըստ նրա՝ Մատարելան «կղեկավարի երկիրը նուրբ անցման փուլում»: