Արցախի ՊԲ հրամանատարը դեսպան Կասպշիկի հետ քննարկել է հայ ռազմագերու հետագա ճակատագրի հարցը

Արցախի ՊԲ հրամանատարը դեսպան Կասպշիկի հետ քննարկել է հայ ռազմագերու հետագա ճակատագրի հարցը

Արցախի Հանրապետության պաշտpանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն այսօր՝ օգոստոսի 20-ին, ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Այս մասին NEWS.am տեղեկանում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել արցախա-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքների, ադրբեջանական կողմում հայտնված զինծառայողի հետագա ճակատագրի և առաջնագծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրության վերաբերյալ: