«Ռուսթավի 2»-ի ղեկավարը աշխատանքից ազատել է  Պուտինին վիրավորած լրագրողին

«Ռուսթավի 2»-ի ղեկավարը աշխատանքից ազատել է Պուտինին վիրավորած լրագրողին

Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Պաատա Սալիան մամուլի ասուլիսում հայտարարել է, որ աշխատանքից ազատվել են մի քանի աշխատակիցներ, այդ թվում՝ հաղորդավար Գեորգի Գաբունիան, որը ուղիղ հեռարձակման ընթացքում վիրավորել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին հաղորդվել է «Ռուսթավի 2»-ի կայքում: Նրա խոսքով՝ աշխատողների պաշտոնանկությունը պայմանավորված է ֆինանսական խնդիրներով և այդ աշխատողների կողմից ընկերությանը պատճառված վնասով: Գլխավոր տնօրենը նշել է, որ հեռուստաալիքը մտադիր է դատի տալ նրանց: Բացի Գաբունիայից, աշխատանքն են կորցրել նաև հեռուստաընկերության տեղեկատվական ծառայության ղեկավար Նոդար Մելաձեն, ինչպես նաև աշխատակիցներ Գեորգի Լապերաշվիլին, Նանուկա Ժորժոլիանին և Էկա Կվեսիտաձեն: Հեռուստաալիքը նաև մտադիր է դատի տալ աշխատանքից հեռացված աշխատակիցներին. նրանք ընկերությանը պատճառել են վնասներ: