Մոսկվայում գտնվող «Արմենիա» ռեստորանը սկանդալի կենտրոնում է հայտնվել «արդար ընտրությունների համար» ակցիայի կազմակերպիչների դեմ դատական գործի պատճառով

Մոսկվայում գտնվող «Արմենիա» ռեստորանը սկանդալի կենտրոնում է հայտնվել «արդար ընտրությունների համար» ակցիայի կազմակերպիչների դեմ դատական գործի պատճառով

Մոսկվայի Տվերսկոյե պուրակում գտնվող «Արմենիա» ռեստորանը սկանդալի կենտրոնում է հայտնվել՝ հուլիսի 27-ին Մոսկվայում «Արդար ընտրությունների համար» չհամաձայնեցված բողոքի ակցիայի կազմակերպիչների դեմ, որոնց պատճառով հաստատությունը մեկ օրով փակվել է, սեփականատիրոջ ներկայացրած դատական հայցի պատճառով: Ըստ vz.ru –ի՝ շաբաթվա սկզբին ֆեյսբուքյան օգտատերերը նվազեցրել են ռեստորանի վարկանիշը, ինչից հետո ռեստորանը սոցիալական ցանցում գնահատվել է հինգից երկու բալով: Երեքշաբթի կեսօրին ռեստորանի էջը սոցիալական ցանցում լրիվ անհասանելի է եղել: «Արմենիա» ռեստորանի բացասական ակնարկները հայտնվել են նաև զբոսաշրջիկների ամենամեծ հարթակում ՝ «TripAdvisor»-ում: Այնուամենայնիվ, զբոսաշրջային որոնման համակարգի ղեկավարությունը փակել է ռեստորանի վերաբերյալ ակնարկներ թողնելու հնարավորությունը, քանի որ, ըստ պորտալի, ռեստորանը «վերջին իրադարձության հետ կապված՝ մեծ ուշադրություն է հրավիրել և ստացել է մեծ թվով ակնարկներ, որոնք հիմնված չեն անձնական փորձի վրա»: Ռեստորանի վարկանիշի նվազեցմանն ուղղված կոչերի հեղինակներից մեկը «Դոժդ»-ի լրագրող Աննա Մոնգայթն է Օդեսայից: «Երեկ հայտնի դարձավ, որ Տվերսկոյե պուրակում գտնվող «Արմենիա» խանութ-ռեստորանի սեփականատեր Ծատուրյան Հրանտ Հայկազովիչը հուլիս 27-ի հանրահավաքի կազմակերպիչների դեմ 550 հազար ռուբլու հայց է ներկայացրել, իբր նրանց պատճառով ռեստորանը բարոյական և նյութական վնաս է կրել։ Ի պատասխան ՝ երախտապարտ մուսկվացիները մեկ օրում փորձել են նվազեցնել «Արմենիա» -ի վարկանիշը TripAdvisor-ում և, ընդհանրապես, ամենուր, որտեղ հնարավոր է եղել հետադարձ կապ թողնել. «Հրեշավոր խոհանոց, սարսափելի ծառայություն, մազեր ապուրում»: Ըստ երևույթին, Հրանտ Հայկազովիչին 550 հազարը շուտով կոպեկներ կթվան՝ համեմատած իրերի իրական վիճակի հետ: Ես նույնպես կայցելեմ TripAdvisor և կփորձեմ հիշել, թե «Արմենիա» ռեստորանում «դոլմա»-ի մեջ արդյոք խավարասեր չեմ տեսել», - գրել է Մոնգայթը Facebook- ում: Ի պաշտպանություն ռեստորանի՝ խոսել են RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը և հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը: Սիմոնյանը Telegram-ում գրել է, որ «Արմենիա» խանութ այցելում են հայերը, ովքեր կարոտում են իրենց սեփական սնունդը, և նրանց համար թե TripAdvisor –ը,թեՄոնգայթը անծանոթ տառերի հավաքածու են», - գրել է RT- ի խմբագիրը: Սոլովյովը «մամայի հեղափոխականների» գործողությունները անվանել է ծիծաղելի՝ հավելելով, որ «իրենց ապագայի գեղեցիկ Ռուսաստանում» նրանք անմիջապես չեն ջարդի ցուցափեղկերը, առաջին հերթին նրանք կաղտոտեն «Instagram»- ում: Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին և 27-ին, ինչպես նաև օգոստոսի 3-ին, Մոսկվայում անցկացվեցին չհամաձայնեցված բողոքի ցույցեր: Ակցիաները ուղեկցվել են զանգվածային ձերբակալություններով, հարուցվել են մի քանի քրեական գործեր: