Apple-ն ավելի քան 6 մլրդ դոլար է ծախսել իր սթրիմինգային ծառայության համար. FT

Apple-ն ավելի քան 6 մլրդ դոլար է ծախսել իր սթրիմինգային ծառայության համար. FT

Apple կորպորացիան ավելի քան 6 միլիարդ դոլար է ծախսել ֆիլմերի և շոուների արտադրության համար իր հոսքային տեսահոլովակների ծառայության գործարկման նախաշեմին, որը կմրցակցի Netflix-ի, HBO-ի և Disney-ի հետ: Օգոստոսի 20-ին այդ մասին հայտնել է Financial Times (FT) թերթը: Թերթի աղբյուրների տեղեկատվությամբ՝ կորպորացիան «հարյուր միլիոնավոր դոլարներ է ծախսել» «Առավոտյան շոու» սերիալի վրա՝ Ջենիֆեր Էնիսթոնի, Ռիզ Ուիզերսփունի և Սթիվ Քարելլի մասնակցությամբ: Այդ շոուի մեկ սերիայի նկարահանումներն ավելի թանկ են նստել, քան «Գահերի խաղի» վերջին եթերաշրջանի յուրաքանչյուր էպիզոդը, որն արժեցել է 15 միլիոն դոլար: Թերթը հիշեցնում է, որ նոր ծառայության կոնտենտի արտադրության համար պատասխանատու են Ջեյմի Էռլիխտը և Զաքա վան Ամբուրգը, որոնց Apple-ի ղեկավար Թիմ Քուկը 2017 թվականին իր կողմն է գրավել Sony Pictures կինոընկերությունից: Ծառայության գործարկումը պլանավորվում է միաժամանակ ավելի քան 100 երկրում: Կոնկրետ ժամկետների և բաժանորդագրության գների մասին տեղեկատվությունն առայժմ չեն հայտնում: Ավելի վաղ Apple-ը չի զբաղվել կինեմատոգրաֆով: Բացառություն են դարձել սոսկ ընկերության պատվիրած «Փիղը» (Elephant Queen) վավերագրական ֆիլմը և «Դյուրափոփոխ գայլերը» (Wolfwalkers) անիմացիոն ժապավենը: