Մակրոնը ռուսերեն գրել է Ռուսաստանի եվրոպական ապագայի մասին

Մակրոնը ռուսերեն գրել է Ռուսաստանի եվրոպական ապագայի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կիսեց իր կարծիքը Ռուսաստանի եվրոպական ապագայի վերաբերյալ: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում: Մակրոնը կարծում է, որ Ռուսաստանի ապագան կապված է Եվրոպայի հետ: «Մենք հավատում ենք Եվրոպային, որը ձգվում է Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ», - ասել է Ֆրանսիայի առաջնորդը: Նա հավելել է, որ ֆրանկո-ռուսական հարաբերությունների զարգացումը առաջընթաց է ապահովում քաղաքականության և տնտեսագիտության բազմաթիվ հարցերում: