Թրամփն ԱՄՆ-ի նախագահ կմնա ևս մեկ ժամկետով. Զարիֆ

Թրամփն ԱՄՆ-ի նախագահ կմնա ևս մեկ ժամկետով. Զարիֆ

Բավականին մեծ է այն բանի հավանականությունը, որ Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի նախագահի աթոռը կպահպանի եև չորս տարով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է TASS-ը, օգոստոսի 20-ին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ ելույթ ունենալով Շվեդիայում ապրող հայրենակիցների հետ հանդիպմանը: «Թրամփի նոր հաղթանակի հավանականությունը մեծ է,-Զարիֆի խոսքը մեջբերում է Tabnak գործակալությունը:-Դատելով ըստ ամենայնի՝ նրա տնտեսական քաղաքականությունն ԱՄՆ-ին օգուտ չի բերի երկարաժամկետ հեռանկարում: Այդուամենայնիվ, այն բանի հավանականությունը, որ Թրամփը ևս չորս տարի կձանձրացնի աշխարհին, բավականին մեծ է»: