Փաշինյանի որոշումը չի բխում ժողովրդի շահերից․ Ակտիվիստը ՔՊ-ից դուրս գալու դիմում կգրի

«Ես եղել եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ: Շատ պայքարել եմ և՛ Ջերմուկ քաղաքում, և՛ Երևանում: Ընտրություններին էլ, հավատալով պարոն Փաշինյանին և նրա թիմին, պայքարել եմ նրա թիմի համար: Սակայն այժմ դիմում եմ գրելու և դուրս գամ «Քաղաքացիական պայմանագրից», որովհետև այսօր այստեղ ո՛չ պատգամավորներն են գալիս, ո՛չ մարզպետը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող՝ ակտիվիստ Տիգրան Սահակյանը: Նրա խոսքով՝ թեև վարչապետ Փաշինյանը հայտարարում էր, որ կանգնելու է ժողովրդի կողքին, սակայն այսօր կայացնում է այնպիսի որոշումներ, որոնք ժողովրդի շահերից չեն բխում. «Պարոն Փաշինյանը պետք է կանգնի իր ժողովրդի կողքին և պետք է ասի, որ այս հանքը չի բացվելու»: Ակտիվիստի կարծիքով՝ ափսոս էր այն 400 հազարը, որ տվել են «Էլարդին». «Որովհետև «Էլարդը» ոչ մի փորձաքննություն չի կատարել»: Նա կոչ արեց հայ ժողովրդին կանգնել իրենց կողքին և պայքարել, որ Ամուլսարը մնա սար:   Առավել մանրամասն՝ տեսանյութում: