Ստացվեց, որ էլի հայտնի բիզնեսմենն օգտվեց ծրագրից. Փաշինյանն՝ ընդունելության նոր համակարգի մասին

Այսօր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ, որը հեռարձակվում էր ֆեյսբուքյան ուղիղ եթերում, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրեց դպրոցների ընդունելության նոր համակարգի առավելությունները, նշեց, որ ծնողը շփում չի ունենում դպրոցում, մտնում է, գրանցվում է 15 օրվա ընթացքում, երեխայի ընդունելության ժամանակ դպրոցի հետ առնչություն չի ունենում: Բացատրեց, որ տեղերը սահմանվել են լիցենզիայով: