Նազարբաևը հրապարակել է երգի տեսահոլովակ, որի խոսքերի հեղինակն ինքն է

Նազարբաևը հրապարակել է երգի տեսահոլովակ, որի խոսքերի հեղինակն ինքն է

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն իր ստեղծագործության հիման վրա գրված երգի հոլովակ է նկարահանել: Այն օգոստոսի 20-ին զետեղվել է Instagram-ի իր էջում: Տեսագրության մեջ Նազարբաևը զբոսնում է նախալեռներում և երգում իր հայրենիքի մասին: «Կազինֆորմ» գործակալության տվյալներով՝ խոսքերի հեղինակը Նազարբաևն է, երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Ալթինբեկ Կորազբաևը: Կադրից դուրս նույն այս երգը կատարում են պրոֆեսիոնալ արտիստները: «Ես շատ երկրներում եմ եղել, բայց դրանցից ոչ մեկը չի համեմատվի իմ հարազատ ղազախական հողի, Ալաթաուի ստորոտի երեք բլուրների հետ: Այստեղ է անցել իմ մանկությունը, այստեղ են իմ արմատները»,- նշել է Ղազախստանի առաջին նախագահը տեսանյութին կից գրության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: