Ղրղզստանի գլխավոր դատախազությունն Աթամբաևին կասկածում է ապօրինի հարստացման մեջ

Ղրղզստանի գլխավոր դատախազությունն Աթամբաևին կասկածում է ապօրինի հարստացման մեջ

Ղրղզստանի Գլխավոր դատախազությունը մինչդատական վարույթ Է սկսել հանրապետության նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի նկատմամբ՝ ապօրինի հարստացման փաստով: Այդ մասին ասված Է գերատեսչության օգոստոսի 20-ին տարածված հաղորդագրության մեջ: «Սկսվել Է մինչդատական վարույթ նախկին նախագահի ապօրինի հարստացման փաստով»,- նշել Է դատախազությունը: Գլխավոր հսկողական գերատեսչության տեղեկություններով՝ այս պահին «հետաքննության ընթացքում Աթամբաեւի եւ նրա մերձավոր հարազատների ունեցվածքի 120 օբյեկտների վրա կալանք Է դրված»: Աթամբաեւը ձերբակալվել Է օգոստոսի 8-ին Չույի մարզի Քոյ Թաշ գյուղի իր կեցավայրում իրականացված հատուկ գործողության ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: