ՄՈԳՈ-ն առաջինն ու միակն է, որը Fitch-ի կողմից վարկանշված խմբի անդամ է

ՄՈԳՈ-ն առաջինն ու միակն է, որը Fitch-ի կողմից վարկանշված խմբի անդամ է

Մոգո ՈՒՎԿ-ն առաջին և միակ վարկային կազմակերպությունն է, որը հանդիսանում է Fitch միջազգային վարկանշային գործակալության կողմից վարկանշված խմբի անդամ: Fitch միջազգային վարկանշային գործակալությունը ՄՈԳՈ ֆինանսական խմբին շնորհել է կարճաժամկետ թողարկողի դեֆոլտի B վարկանիշ և երկարաժամկետ թողարկողի դեֆոլտի B- վարկանիշ: Մոգոյի վարկանիշը պայմանավորված է ընկերության կայուն եկամտաբերությամբ, պարտատոմսերի տեղաբաշխմամբ և համապատասխան փորձով ղեկավարների առկայությամբ: Մոգոի պարտատոմսերը ցուցակված են Ֆրանկֆուրտի ֆոնդային բորսայում՝ 100 մլն եվրոյի չափով: Մոգոն միջոցներ է ներգրավվում նաև եվրոպական հեղինակավոր Մինթոս ֆինանսական հարթակի միջոցով: Խումբը գործունեություն է ծավալում Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի 19 երկրներում՝ ունենալով ընդհանուր 215 մլն եվրո ակտիվներ: Հայաստանում Մոգոն գործունեություն է ծավալում արդեն երկու տարի, վաճառքի ավելի քան 300 կետերի միջոցով՝ դառնալով մանրածախ վարկավորման առաջատարներից: Մանրամասն՝  այստեղ: