Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը սխալ Է համարել միջուկային գործարքի կնքումը

Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը սխալ Է համարել միջուկային գործարքի կնքումը

Իրանի Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին համաձայն Է այն կարծիքին, որ Թեհրանի կողմից իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը սխալ Էր: Այդ մասին հայտնել Է NBC հեռուստաալիքը: «Երկրում կան մարդիկ, որոնք այժմ այդպես են մտածում»,- ասել Է Շամխանին հեռուստաալիքին տված հարցազրույցում: Պատասխանելով այն հարցին, թե ինքը հմակարծիք Է արդյոք այդպես մտածողների հետ, Անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանել Է. «Այո, ես համաձայն եմ իրանական ժողովրդի կարծիքի հետ»: Շամխանին նշել Է, որ ԱՄՆ-ի հետ հնարավոր ռազմական հակամարտության դեպքում Իրանը «ձեռքի տակ ունի բազմաթիվ գործիքներ, ներառյալ միջնորդավորված պատերազմը»: Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել Է, որ Թեհրանը շահագրգռված չԷ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու հարցում: «Ներկայում Թեհրանը շահագրգռված չԷ: Պետք Է հիմքեր լինեն ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ բանակցությունների համար: Մենք չենք հրաժարվում համաձայնագրից: Դա իդեալական համաձայնագիր Էր, որովհետեւ լավ համաձայնագրի նշանն այն Է, որ ոչ ոք լիովին գոհ չի լինում դրանից: Գործարքը վատը կլինի, եթե կողմերից մեկը լիովին բավարարված լինի… Որքան ես գիտեմ՝ Միացյալ Նահանգներում ոչ մի հեղափոխություն չի եղել, այլ միայն կառավարության փոխարինում… Նախորդ կառավարության կողմից ձեռք բերված համաձայնագրերը պետք Է կատարվեն նաեւ նոր կառավարության կողմից»,- ասել Է իրանց նախարարը: Մինչ այդ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն Է հայտնել, որ Իրանը ձգտում Է համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ, բայց այդ երկրի իշխանությունները չգիտեն՝ ինչպես բանակցություններ սկսել Վաշինգտոնի հետ: «Նրանք շատ են ցանկանում համաձայնագիր կնքել, բայց պարզապես չգիտեն՝ ինչպես սկսել, որովհետեւ շատ հպարտ ժողովուրդ են, ես նրանց հասկանում եմ»,- ասել Է նա: «Եթե դուք նկատել եք, նրանք չԷին զավթում մեր նավերը, նրանք զավթում Էին այլ նավեր, բայց մերը՝ ոչ, եւ ավելի լավ կլինի, որ նրանք դա չանեն»,- նշել Է նախագահ Թրամփը։