Huawei-ը քաղաքական է համարել իր 46 «դուստրերին» սեւ ցուցակում ներառելու ԱՄՆ-ի որոշումը

Huawei-ը քաղաքական է համարել իր 46 «դուստրերին» սեւ ցուցակում ներառելու ԱՄՆ-ի որոշումը

Huawei չինական հեռահաղորդակցական կորպորացիայի 46 դուստր ձեռնարկություններն ազգային անվտանգության սպառնալիքի պատճառով սեւ ցուցակում ներառելու ԱՄՆ-ի վարչակազմի որոշումը քաղաքական դրդապատճառներ ունի: Այդ մասին ասված Է Huawei-ի՝ օգոստոսի 20-ին հրապարակված հայտարարության մեջ: «Մենք դեմ ենք Huawei-ի եւս 46 դուստր ձեռնարկություն սեւ ցուցակում ներառելու ԱՄՆ-ի առեւտրի նախարարության որոշմանը»,- նշվում Է փաստաթղթում: «Ակներեւ Է, որ այդ որոշումը քաղաքական դրդապատճառներ ունի եւ ոչ մի կերպ կապված չԷ ազգային անվտանգության հետ»,- ասված Է ընկերության հայտարարության մեջ: ԱՄՆ-ի առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսը նախօրյակին Fox Business Network հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել Է, որ ամերիկյան ընկերությունները Huawei Technologies Ltd չինական ընկերության հետ գործեր վարելու թույլատրագրի երկարացում կստանան 90-օրյա ժամկետով: «Մենք ԱՄՆ-ի հեռահաղորդակցական ընկերություններին եւս 90 օր ենք տալիս,-ասել Է Ռոսը:-Գյուղական վայրերում աշխատող առանձին ընկերություններ կախված են Huawei-ից: Ուստի մենք նրանց եւս որոշ ժամանակ ենք տալիս»: Առեւտրի նախարարը նաեւ հայտնել Է, որ ԱՄՆ-ի իշխանությունները սեւ ցուցակում ավելացրել են Huawei-ի եւս 46 դուստր ձեռնարկություն, ինչից հետո դրանում տեղ են գտել Huawei-ն ինքը եւ նրա հարյուրից ավելի ընկերություններ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը անցած հանգստյան օրերին հարցականի տակ Է դրել Huawei-ի հետ բիզնես վարելու թույլատրագրերի երկարացումը: «Huawei-ն այն ընկերությունն Է, որի հետ մենք ընդհանրապես չենք կարող բիզնես վարել,-հայտարարել Է նա:-Ես ոչ մի բիզնես չեմ ցանկանում նրա հետ, քանի որ նա սպառնալիք Է ներկայացնում մեր անվտանգությանը»: Ամերիկյան ընկերությունների համար Huawei-ի հետ գործարար համագործակցության թույլատրագրերի գործողության ժամկետը, որոնք տրվել Էին արդեն ՉԺՀ-ի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեղադրանքով չինական ընկերությանը սեւ ցուցակում ներառելուց հետո, լրանում Էր օգոստոսի 19-ին: Այժմ այն երկարաձգված Է մինչեւ նոյեմբերի 19-ը: Սեւ ցուցակում ներառելը նշանակում Է, որ ամերիկյան ընկերությունները չեն կարող իրենց արտադրանքն ու տեխնոլոգիաները Huawei-ին վաճառել առանց հատուկ թուլտվության: Վերլուծաբաններից շատերը Huawei-ի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցները, որը հասույթի չափով չինական խոշորագույն ընկերությունն Է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, դիտարկում են Չինաստանի հետ ԱՄՆ-ի առեւտրական հակամարտության համատեքստում։