Twitter-ը Հոնկոնգում բողոքի ակցիայի հակառակորդների հազարավոր օգտահաշիվներ է արգելափակել

Twitter-ը Հոնկոնգում բողոքի ակցիայի հակառակորդների հազարավոր օգտահաշիվներ է արգելափակել

Twitter սոցցանցի աշխատակազմը շուրջ 200 հազար օգտահաշիվ է արգելափակել։ Արգելափակվել են Հոնկոնգում հակակառավարական բողոքի ակցիաների մասնակիցների էջերը։ Այս մասին ասվում է սոցցանցի մամուլի հաղորդագրությունում։ Սոցցանցում հայտարարել են իբր կոորդինացված օգտահաշիվների ցանցի մասին, որոնք Չինաստանից տեղեկատվական գործողություն են ծավալում Հոնկոնգում բողոքի ակցիաների դեմ։ Նախապես 936 օգտահաշիվ է հայտնաբերվել, իսկ ավելի ուշ՝ 200 հազար։ Դրանք բոլորն արգելափակվել են։