Վրաստանում հայտնի ադրբեջանցի հասարակական գործիչը հիացած է ՀՀ դեսպանի գործունեությամբ

Վրաստանում հայտնի ադրբեջանցի հասարակական գործիչը հիացած է ՀՀ դեսպանի գործունեությամբ

Վրաստանում հայտնի հասարակական գործիչ, ակտիվիստ, լրագրող և սոցիոլոգ Սամիրա Բայրամովան իր ֆեյսբուքի էջով այսօր կիսվել է Վրաստանում ՀՀ դեսպանության տարածած տեսանյութով, որտեղ դեսպան Ռուբեն Սադոյանն այցելել էր Սադախլոյի անցակետ և անցակետի ղեկավարի հետ քննարկել նախօրեին առաջացած երկար հերթին առնչվող հարցեր։ Բայրամովան կատարել է հետևյալ գրառումն ադրբեջաներեն լեզվով․ «Վրաստանում Հայաստանի դեսպանն է Ես իսկապես նախանձում եմ այս դեսպանին, ով գիշեր-ցերեկ չի քնում, ծառայություն է կատարում։ Ցանկացած տեղ, որտեղ խնդիր է առաջանում, միանգամից դեպքի վայր է գնում և լուծում։ Իրականում, պաշտոնյան այսպիսին պետք է լինի։ Ուզում եք կանգնեք ասեք՝ ծախված եմ, իմ արյունի [ադրբեջանցու] փոխարեն այլ արյուն է հոսում, չգիտեմ էլ ինչ նմանատիպ բաներ, բայց իրականությունը և ճշմարտությունը սա է»։ Սամիրա Բայրամովան ծնունդով Վրաստանի Մառնեուլիի շրջանից է և ծավալում է ակտիվ հասարակական և լրագրողական գործունեություն։