Իրանը շահագրգռված չէ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու հարցում. Զարիֆ

Իրանը շահագրգռված չէ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու հարցում. Զարիֆ

Թեհրանը շահագրգռված չէ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու հարցում, դրանց համար պետք է հիմքեր լինեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է RIA Novosti-ն, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, որն այցով գտնվում է Ֆինլանդիայում: Ֆինլանդիայի և Իրանի ԱԳ նախարարներ Պեկի Հաավիստոյի և Զարիֆի բրիֆինգի հեռարձակումն իրականացրել է Ֆինլանդիայի ԱԳ նախարարությունը: «Ներկայում Թեհրանը շահագրգռված չէ: Պետք է հիմքեր լինեն ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար: Մենք չենք հրաժարվում համաձայնագրից: Դա իդեալական համաձայնագիր էր, որովհետեւ լավ համաձայնագրի նշանն այն է, որ ոչ ոք լիովին գոհ չի լինում դրանից: Գործարքը վատը կլինի, եթե կողմերից մեկը լիովին բավարարված լինի… Որքան ես գիտեմ՝ Միացյալ Նահանգներում ոչ մի հեղափոխություն չի եղել, այլ միայն կառավարության փոխարինում… Նախորդ կառավարության կողմից ձեռք բերված համաձայնագրերը պետք է կատարվեն նաև նոր կառավարության կողմից»,- ասել է իրանցի նախարարը: Նա հավելել է, որ «Իրանը շարունակում է բաց մնալ երկխոսության ու համագործակցության համար: Եվ այդ ժամանակաշրջանն ավարտվում է»: Ընդսմին նա ընդգծել է, որ Իրանը շահագրգռված չէ առճակատմամբ և պահպանում է միջուկային գործարքը: