Ադրբեջանի գլխավոր գողին վրդովեցրել է գանգստերական նամակի տակ իր ստորագրության կեղծումը

Ադրբեջանի գլխավոր գողին վրդովեցրել է գանգստերական նամակի տակ իր ստորագրության կեղծումը

Ադրբեջանի գլխավոր օրենքով գող Նադիր Սալիֆովը, որը քրեական շրջանակներում հայտնի է որպես Գուլի, իր վրդովմունքն է հայտնել գողական հաղորդագրության տակ իր ստորագրությունը կեղծելու կապակցությամբ, հայտնում է Prime Crime-ը: Գործակալության տվյալներով, ուրբաթ օրը, օգոստոսի 16-ին, օրենքով գողեր Գոչա Ալպաիձեն (Ալֆասոն), Գեորգի Նիժարաձեն (Գիա), Մերաբ Գոգիան (Մելիա) և Ավթանդիլ Կոբեշավիձեն (Ավտո Կոպալա), Տվերում «պոլոժենցի»՝ Սայաթ Ռոստովսկու միջոցով հանցավոր աշխարհ տեղեկություն են հասցրել նոր օրենքով գող Արթուր Աթաբեկյանի (Արթուր Մոլոդոյ) մասին: Քութայիսի գողական կլանի հեղինակությունները ազատազրկման վայրերի բանտարկյալներին կոչ են արել Աթաբեկյանին «պատշաճ կերպով» վերաբերվել: Գողական հաղորդագրության տակ հայտնվել է գողերի շրջանում մեծ հեղինակություն ունեցող Նադիր Սալիֆովի ստորագրությունը: Հաղորդագրության հեղինակները Սալիֆովին վաղուց իրենց կողմնակիցը համարելով՝ որոշել են նրա ստորագրությամբ «կշիռ ավելացնել փաստաթղթին»: Միևնույն ժամանակ, ինքը՝ Սալիֆովը, իմանալով ստորագրության մասին չի հաստատել դա և շատ է վրդովվել իր կարծիքի անտեսումից: Ադրբեջանի գլխավոր գողը հայտարարել է, որ այժմ նման հաղորդագրությունների ժամանակը չէ, այդ թվում Ռուսաստանում «հակագողական» նոր օրենքի ընդունման պատճառով: Քութայիսի գողերի կլանի ներկայացուցիչները հիասթափվել են Սալիֆովի արձագանքից և պատասխանել, որ թքած ունեն նոր օրենքների վրա և չեն պատրաստվում թաքնվել: Ի պատասխան Սալիֆովը հայտարարել է. «առանց ինձ գրեք ինչ ուզում եք և արեք ինչ ուզում եք»: Մայիսի 15-ին հաղորդվել էր, որ Նադիր Սալիֆովը ձեռնոց է նետել Թբիլիսիից ազդեցիկ հեղինակություն Էդուարդ Ասատրյանին (Էդիկ Օստրինա):