Դամասկոսը հայտարարել է Թուրքիայի ներխուժման մասին

Դամասկոսը հայտարարել է Թուրքիայի ներխուժման մասին

Թուրքական զորքերը մտել են սիրիական Սարակիբ քաղաք և շարժվում են Խան-Շեյխունի ուղղությամբ, հայտարարել են Սիրիայի արտաքին գործերի նախարարությունից: Սիրիայի ԱԳՆ-ն երկուշաբթի, օգոստոսի 19-ին հայտարարել է թուրքական զորքերի ներխուժման մասին, հաղորդում է Syria TV-ն: Դամասկոսում հայտարարել են, որ թուրքական զրահատեխնիկան շարժվում է դեպի Իդլիբ նահանգի Խան-Շեյխուն քաղաք, որի համար մարտեր է մղում սիրիական բանակը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիան մտադիր է Սիրիայի հյուսիսում իր սահմանների երկայնքով անվտանգության գոտի ստեղծել: 2016-2017 թթ. Թուրքիան Սիրիայում անցկացրել է «Եփրատի վահան» ռազմական գործողությունը: 2018-ին Անկարան Սիրիայում սկսել է «Ձիթենու ճյուղ» գործողությունը, որի նպատակը սիրիական Աֆրինը գրավելն էր, որն այդ ժամանակ գտնվում էր քրդական զինված ուժերի վերահսկողության տակ: Իսկ անցյալ տարվա վերջից Թուրքիան նոր ռազմական գործողության է պատրաստվում Սիրիայում: